ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Իտալիան աջակցում է համաեվրոպական բանակի գաղափարին

Իտալիան աջակցում է համաեվրոպական բանակի գաղափարին
23.11.2018 | 12:09

«Իտալիան իր աջակցությունն է հայտնել համաեվրոպական բանակ ստեղծելու նախագծին, քանի որ համարում է Եվրոպայի անվտանգության ապահովման գլխավոր նախադրյալներից մեկը: Սակայն այս գաղափարն առայժմ միայն քննարկվում է, և մենք ակտիվորեն մասնակցում ենք այդ քննարկումներին», - նշել է կառավարամերձ աղբյուրը:

Համաեվրոպական բանակ ստեղծելու կարևորության մասին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, գաղափարը պաշտպանել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները և Լեհաստանը գաղափարին դեմ են, նախագիծը քննադատել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ

class="footer-right"> .